Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ ԵՄ խմբակցության անդամները պարգևատրվեցին Ազգային Ժողովի պատվոգրերով և շնորհակալագրերով

11/30/2015

ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ ԵՄ խմբակցության անդամները երիտասարդական քաղաքականության գործընթացներում ակտիվ մասնակցության և հասարակական արդյունավետ գործունեության համար պարգևատրվեցին Ազգային Ժողովի շնորհակալագրերով և պատվոգրերով: ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար, ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանը, շնորհավորելով պարգևատրվողներին, մաղթեց նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ: Նա նշեց, որ գործընթացը լինելու է շարունակական, և նախորդ գումարումների Երիտասարդական խորհրդարանի Երիտասարդների միության խմբակցության պատգամավորները, ովքեր ակտիվ հասարակական գործունեություն են ծավալել և նպաստել երիտասարդական քաղաքականության զարգացմանը, նույնպես արժանանալու են պատվոգրերի և շնորհակալագրերի: