«Անտրամաբանական է». ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հայցը մերժվեց

10/18/2016

ՀՀ վարչական դատարանն այսօր մերժեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հայցը, որով վերջիններս պահանջում էին անվավեր ճանաչել Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները: 

«Ինձ համար սա անընդունելի է եւ անտրամաբանական»,-Aravot.am-ի հետ զրույցում դատարանի որոշումն այսպես բնութագրեց ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ում վճիռը կքննարկեն, իրավաբանների եւ փաստաբանների հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո պարզ կլինեն հետագա անելիքները: 

 http://www.aravot.am/2016/10/18/817302/