«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը

11/25/2016

 

      

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության բազմահազար կուսակցականների անունից շնորհավորում  ենք  ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը:

Մեծարգո’ պարոն Ծառուկյան, Դուք հայ ժողովրդի այն նվիրյալներից եք, ում համար մշտապես առաջնային են եղել մեր երկրի շահերը՝ զարգացումը, բարգավաճումը, անվտանգությունը և ժողովրդի բարեկեցությունը:

       Տասնյակ տարիների ընթացքում, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն հայ ընտանիքի, Դուք արել եք առավելագույնը և անում եք նաև այսօր:  Դուք արել և անում եք առավելագույնը՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության:

Մենք Ձեզ մաղթում ենք անսպառ եռանդ և կորով՝ հանուն Հայաստանի, Սփյուռքի և Արցախի Ձեր բոլոր ծրագրերի հաջող իրականացման:

Աստված պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին: Իմացե´ք, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անհամբեր սպասում են Ձեր վերադարձին ակտիվ քաղաքականություն:

 

ԲՀԿ քաղաքական խորհուրդ