«Գելլափ»-ի նոր հարցումներով ժողովուրդը կընտրի ԲՀԿ-ին

11/23/2016

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնեց, որ ըստ վերջին հարցումների ՝ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնել մասնակցել 2017թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքացիների 62.2 տոկոսը միանշանակ մասնակցելու է, ավելի շուտ մասնակցելու է 24 տոկոսը, 4.7 տոկոսը չի մասնակցելու, իսկ 9 տոկոսը նշել է, որ միանշանակ չի մասնակցելու»: Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը պատասխանելէ , որ առաջաիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:  Արամ Նավասարդյանի խոսքով՝ Երեւանում առաջատարը ՀՀԿ-ն  է, իսկ ահա մարզերում՝ ԲՀԿ-ն: 

http://elq.am/228884.html