ԲՀԿ-ն դրական է տրամադրված

09/15/2015

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեծամասնությունը դրական է տրամադրված սահմանադրական փոփոխություններին: Այսօր այդ մասին լրագրողների  հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Այս պահի դրությամբ էլ պետք է փաստեմ, որ ԲՀԿ պատգամավորների մեծամասնությունը դրական է տրամադրված սահմանադրական փոփոխություններին»,- ասաց նա`խմբակցության նիստից հետո: Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ական պատգամավորների մոտ դեռ որոշ մտահոգություններ էլ կան նախագծի հետ կապված, ինչի մասին ասվել է նախկինում: «Քանի որ ամենը դեռևս ամփոփ տեսք չունի, առաջիկայում, երբ այս ամենը նաև իրավական հարթությունում կամփոփվի, բնականաբար հայտարարությամբ հանդես կգանք»,- այսպիսի որոշում է կայացրել ԲՀԿ խմբակցության նիստը: 

www.aravot.am