ԲՀԿ-ն կլռի մինչև հոկտեմբերի 5-ը, բայց խմբակցությունում «այո»-ի կողմնակիցն են. Վահան Բաբայան

09/15/2015

ԲՀԿ կուսակցությունը մինչև հոկտեմբերի 5-ը չի պատրաստվում վերջնական տեսակետ հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Քանի որ մեզ մոտ քննարկումները շարունակվում են, այսինքն` մեր տարածքային կառույցներում ևս պետք է քննարկումներ լինեն, դրա ավարտից հետո մեր քաղաքական խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ և հստակ կներկայացնի կուսակցության դիրքորոշումը»,- ասաց խոսնակը; Նա նշեց, որ իրենք այսօր առավոտյան հրավիրել են խմբակցության նիստ, որտեղ քննարկել են սահմանադրական փոփոխությունների հարցը. «Խմբակցության նիստին քննարկվել են բազմաթիվ հարցեր, իհարկե, հիմնական թեման եղել է Սահմանադրության նախագիծը, և կարող եմ ասել, որ խմբակցության մեծ մասը «այո»-ի կողմնակիցն է: Այս պահի դրությամբ խմբակցությունում «այո»-ի մթնոլորտն է, բայց կուսակցության վերջնական որոշումը կլինի բոլոր տեսակի քննարկումներից հետո»,- տեղեկացրեց Բաբայանը:

Newsbook.am