Դուխով և խելքով գնում ենք ընտրության. Նաիրա Զոհրաբյանը՝ էրեբունիում

09/21/2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրության քարոզարշավի նախավերջին օրը Բարգավաճ Հայաստան կուսակցության ավագանու անդամները՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, նախընտրական հանդիպումներ են ունեցել Էրեբունի վարչական շրջանում: ԲՀԿ-ականները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրի առանցքային դրույթները: Դրանց կարևոր բաղկացուցիչներից մեկը Էրեբունի բերդաքաղաքի վերականգնման ծրագիրն է: