Լավատեսության հիմք չկա, խաղի կանոններ չեն փոխվել

10/21/2016

Կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ զրուցել ենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ

 

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս  եք գնահատում կառավարության ներկայացրած ծրագիրը։ Արդյոք հուսադրո՞ղ է, որ վեց ամիսների ընթացքում որևէ դրական տեղաշարժ տնտեսության մեջ կարող է արձանագրվել։

 

Գեղեցիկ է, իսկ ինչպիսին կլինի, չեմ կարող ասել, կապրենք կտեսնենք։ Այլևս խոսքերին հավատալ և գնահատական տալ ծրագրին, անիմաստ է։ Գնահատականներ որքան տվել ենք, բավական է։ Կտեսնենք արդյունքները, կտանք գնահատական։ Առայժմ չունեմ գնահատական, անտարբեր եմ։

 

Ինչո՞վ է պայմանավորված Ձեր անտարբերությունը։

 

Կյանքի փորձով։ Մինչ այժմ բոլոր ծրագրերն էլ գեղեցիկ էին, բովանդակային, նպատակաուղղված էին տնտեսության աճին, ՀՆԱ ավելացմանը, կնեսամակարդակի բարձրացմանը։ Արդյունքում ունենք այսօրվա՝ նախադեֆոլտային իրավիճակը։

 

Ինչպիսի՞ քայլեր պետք է անի կառավարությունը նախադեֆլոտային իրավիճակից դուրս գալու համար։ Փաստացի համաձա՞յն եք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ։

 

Ինչու համաձայն լինել որևէ մեկի հետ, երբ փաստացի մենք տեսնում ենք դա մեր առօրյա կյանքում. ավելանում է աղքատությունը, կրճատվում են աշխատատեղերը, աշխատավարձերն են ուշանում, արդեն թոշակներն են սկսել ուշացնել։ Դա հենց նախանշան է վերը նշվածի՝ նախադեֆոլտային իրավիճակի։ Իսկ ի՞նչ պետք է անել... պետք է կոնկրետ քայլեր անել, գրել ճանապարհային քարտեզ բոլոր բաղադրիչներով՝ ինչ պետք է անել վաղը, ինչ պետք էր անել երեկ և ինչ պետք է անել այսօր։ Պարզապես պետք է է մատնանշել յուրաքանչյուր քայլ, որի արդյունքը մեզ համար կլինի տեսանելի։ Նման իրավիճակում միակ ելքը օպերատիվ կառավարումն է ամենժամյա արդյունքներով։ Կլինի՞՝ կտանք գնահատական։

 

Ընդհանուր առմամբ, կարծեք թե կա լավատեսություն  այս ծրագրի հետ կապված։ Կարծում եք՝ սա ավելի շատ Կարեն Կարապետյանի անձո՞վ է պայմանավորված։

 

Ես լավատեսություն չեմ տեսնում, գուցե դուք մեծամասնություն նկատի ունեք այն, որ партия говорит, партия решает։ Նման բան չկա, անձնական զրույցներ ունեցեք և կտեսնեք՝ լավատես մարդ կա՞, թե ոչ։ Խոսքը լավատեսության մասին չէ, խոսքը կոնկրետ գործի, գործողությունների ծրագրի մասին է, որը պետք է լինի, և որի արդյունքները մենք ամեն օր պետք է տեսնենք։

 

Իշխանությունը խաղի այլ կանոններ կարո՞ղ է թելադրել, օրինակ, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում, երբ մայիսից հայտարարված պայքարը, խոստացված անունները այդպես էլ առայսօր չհրապարակվեցին։

 

Վատատես եմ։ Գյումրի և Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ առայժմ խաղի կանոններ փոխելու ցանկություն չունեն, և եթե այդպես շարունակեն, պարզապես պետք է ոստիկանական համակարգում համալրում կատարեն։

 

 

Ի՞նչ նկատի ունեք, առանց այն էլ շատ չէ՞ ոստիկանության համակարգում համալրումը։

 

Նկատի ունեմ, որ իշխանությունը պահելու երկու ձև կա. կամ ոստիկանությունը պետք է պահի, կամ ժողովուրդը պետք է լավ ապրի և պահի իր իշխանությանը։ Առայժմ ընտրում են առաջինը։

 

Նախորդ ընտրություններին Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ-ն շատ ավելի ձայն էր հավաքել, հնարավո՞ր է 2017-ի խորհրդարանական ընտրություններին իշխանության կորուստ ունենա ՀՀԿ-ն։

 

Նկատի ունեմ այն, որ չհաղթելով, պարզապես պարտվելով երկու տեղում էլ նշանակեցին քաղաքապետ։ Փաստորեն փոքրամասնությունը նշանակեց քաղաքապետ Հանարապետության երկրորդ և երրորդ քաղաքներում։ Սա նշանակում է, որ խաղի կանոններ չեն փոխվել, և ժողովրդի քվեարկության արդյունքները որևէ մեկին չեն հետաքրքրում։ Այս պարագայում պետք է ապագայի համար ոստիկանական համակարգը համալրել։

 

Նկատի ունեք՝ հանրությունը կդիմի ապստամբությա՞ն, քանի որ ընտրական գործընթացքով չի տեսնիփոփոխության հնարավորություն։

 

Երբ ժողովուրդը զգում է, որ արդեն ընտրությունների միջոցով նույնիսկ փոքրիկ քաղաքում կամ փոքրիկ գյուղում իրավիճակ փոխելու, իշխանափոխության հնարավորություն չունի, այդ ժամանակ այլ ճանապարհ չի մնում։

 

Արդարացվա՞ծ ճանապարհ է դա։

 

Ոչ, արդարացված չէ, բայց միակն է։

 

Պարոն Խաչատրյան, արդյոք հանրության մոտ կա՞ նման հասունացած իրավիճակ։

 

Ժողովրդի մի փոքր հատված արդեն ցույց տվեց, որ դա հասունացած 

 

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/141363