Կան օգտատերեր, որոնք «այլանդակություն են սփռում» կուսակցությունների հասցեին. Նաիրա ԶոհրաբյանՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?92350&l=am/

10/19/2016

ԱԺ-ում շարունակվում են արտահերթ նիստերը և այժմ քննարկման է դրվել Սերժ Սարգսյանի ներկայացրած 2014թ-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրած «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությունը հակազդման հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Վերջինիս հարցեր ուներ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա զեկուցողին հարցրեց, թե ի՞նչ են արվում սոցիալական տիրույթներում, հաշվի առնելով, որ 21-րդ դարը քարոզչական պատերազմի դար է և հակառակորդ երկրները ագրեսիվ են սոցիալական տիրույթներում:  «Ադրբեջանը բացահայտ ագրեսիվ տեղեկատվական հակաքարոզչություն է իրականացնում, ընդ որում, հայկական «am» դոմեյներում, և նաև կան հայկական անուն ազգանունով կեղծ օգտատերեր, ովքեր վտանգավոր և պետական հիմքերը խարխլող տեսակետներ են ներկայացնում: Այդ քարոզչության դեմ ի՞նչ է իրականացվում: Իհարկե, նկատի չունեմ կոնկրետ այս համաձայնագրի շրջանակներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը պնդեց, որ մեր իրականության մեջ կան նաև ոչ ադրբեջանական ծագում ունեցող օգտատերեր, որոնք կուսակցությունների հասցեին, ինչպես ինքն ասաց, «այլանդակություն են սփռում»: «Երբ մենք պաշտոնական գրությամբ դիմում ենք ոստիկանություն, ԱԱԾ, Հատուկ քննչական կոմիտե, պատասխանում են, թե հարուցեք քրեական գործ և միայն այդ դեպքում կարող են օգատատերերին պարզել: Ի դեպ, մի քանի օգտատերերի հարցով դիմել ենք ձեր կառույցին, հուսանք՝ կբացահայտվեն և արժանի պատիժ կստանան»,- շարունակեց պատգամավորը: Ի պատասխան պատգամավորի՝ Վարդան Եղիազարյանը նկատեց, որ հարցադրումը արձանագրությանը չի առնչվում: «Սակայն կիբերանվտանգության ծառայության միջոցով քայլեր ձեռնարկում են: Պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական դոմեյնը չեն կարող վերահսկել, բայց իրենք փորձում են որոշ բացահայտումներ անել: Բայց դժվարություններ կան և՛ տեխնիկական, և՛ քաղաքականացված հարցերի հետ կապված»,- պատասխանեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալը: 

http://newsbook.am/?p=92350%2Fkan+ogtaterervoronq+aylandakutyun+en+sprum...