Հանդիպում` ԲՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում

07/15/2015

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքային կառույցի պատասխանատուների հետ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի,  ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանի,   քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանի, Վահան Բաբայանի եւ Վահե Էնֆիաջյանի հանդիպումը,  որին հաջորդել է ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը:

Կենտրոնի տարածքային կառույցի ակտիվի հետ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները քննարկել են ներքաղաքական,  սոցիալ-տնտեսական խնդիրներ,  կուսակցականներին է ներկայացվել կուսակցության ծրագրի տնտեսական բաժնում առաջարկվող մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որը պիտի հաստատվի համագումարի կողմից։

Կենտրոնի ակտիվի հետ քննարկվել է նաեւ Կոնդի, Ֆիրդուսի եւ Բյուզանդի խնդիրները,  որին ներկա են եղել նշյալ գոտիների շահառուներից։ Այնուհետեւ տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են արդեն հրապարակված սահմանադրական փոփոխությունների դրույթները։

Վաղը ԲՀԿ  ներկայացուցիչները կհանդիպեն Արագածոտնի  մարզի ԲՀԿ տարածքային  կառույցների ակտիվի հետ։