Հանդիպում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

07/20/2015

Այսօր Երեւանում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական խնդիրներն ու առաջին հերթին ներկայացված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զ ոհրաբյանը Դոնալդ Տուսկին է ներկայացրել կուսակցության դիրքորոշումները ներքաղաքական մի շարք խնդիրների եւ մասնավորապես՝ ներկայացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ ԲՀԿ նախագահը մտահոգություն է հայտնել ներկայացված որոշ դրույթների մասով՝ նշելով, որ այդ դրույթներն իրենց մեջ ժողովրդավարական արժեքներին ուղղված լրջագույն ռիսկեր են պարունակում։