Նաիրա Զոհրաբյան. Եթե որեւէ մեկը փորձի ճնշում գործադրել ԲՀԿ-ի, ԲՀԿ-ի թեկնածուի կամ իր վրա, ապա…

08/22/2016

Հոկտեմբերի 2-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի սեփական թեկնածուով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քիչ առաջ ավարտված ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նիստում, որին մասնացել են նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ, միաձայն որոշում է կայացվել առաջադրել ԲՀԿ Կապանի կառույցի նախագահ Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը: Արթուր Մարտիրոսյանը ազատամարտիկ է: Նա Կապանում հայտնի է «Վարյանտ» մակնվամբ: Aravot.am-ի հարցին` Կապանում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է ինչ-որ պահի որոշակի շրջանակներ ճնշում գործադրեն ԲՀԿ-ի եւ նրա թեկնածուի  վրա, ընդհուպ մինչեւ ստիպելով հանել թեկնածությունը, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե, որեւէ մեկը ինչ-որ կերպ փորձի ճնշում գործադրել ԲՀԿ-ի, ԲՀԿ-ի թեկնածուի կամ իր վրա, ապա կստանա համարժեք եւ տասնապատիկ պատասխան. «Ի վերջո, մեկ անգամ թույլ տվեք, որ բնակիչը ազատ ընտրություն կատարի: Եթե կապանցին կանգնի եւ հայտարարի, որ ինքն ընդունում է ազատ ընտրությունների արդյունքները եւ ընտրված որեւէ թեկնածուի, այդ ընտրությունները մեզ համար կլինեն լեգիտիմ»:   

http://www.aravot.am/2016/08/22/728029/