Ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելու իմ որոշումը կախված է լինելու Ծառուկյանի հայտարարությունից. Նաիրա Զոհրաբյան

01/12/2017

«Ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելու իմ որոշումը կախված է լինելու Ծառուկյանի հայտարարությունից. եթե  Ծառուկյանը կայացնում է որոշում քաղաքականություն վերադառնալու, ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Հրապարակ» թերթում գրված տեղեկությունը:

Հիշեցնենք՝ թերթը գրել էր, որ Զոհրաբյանը ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելու է Կենտրոն համայնքում:

Միաժամանակ, Զոհրաբյանի ներկայացմամբ, ԲՀԿ-ն ունի որոշում, որ կուսակցականներից յուրաքանչյուրը անպայմանորեն առաջադրվելու է նաև ռեյտինգային ընտրակարգով:

««Անձեռնմխելի» թեկնածուներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվի, չեն լինելու», -նկատեց պատգամավորը:

Այդուհանդերձ, Զոհրաբյանի խոսքով, արդեն իսկ կուսակցությունում որոշել են, որ Կենտրոն համայնքում ԲՀԿ-ից կառաջադրվեն Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը Panorama.am-ին տեղեկացրել էր, որ Ծառուկյանը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների/դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 5-ին:

 

http://www.panorama.am/am/news/2017/01/12/%D5%86%D5%A1%D5%AB%D6%80%D5%A1...