Վ. Բաբայան. Նաղդալյանը հոյակապ իրականացնում է իր գործառույթները

01/19/2016

Որևէ տեղեկություն չունեմ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի փոփոխության հետ կապված: Այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի հունվարյան նստաշրջանից հետո վայր կդնի իր լիազորությունները, որոնք կստանձնի Սամվել Ֆարմանյանը:

Վ. Բաբայանը հորդորեց  մեղավորներ փնտրելու փոխարեն լավ աշխատել՝ դրական արդյունքի հասնելու համար.

«Կարող եմ վստահեցնել, որ ղեկավարը հոյակապ իրականացնում է իր գործառույթները, ու չի եղել մի բան, որ իրենից կախված է եղել և նա չի արել»,- շեշտեց նա:
 

www.aysor.am