PROSPEROUS ARMENIA
Բարգավաճ Հայաստան
Լուրեր
08.09.2010
2011-ի նոյեմբերին Երևանում կայանալու է Արևելյան գործընկերության կոնգրեսը, որը նոր ուղենիշեր կբացի Հայաստանի Եվրոպական մերձեցման ճանապարհին:
02.09.2010
Սեպտեմբերի 2-ին «Ազդակ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը:
01.09.2010
Գիտելիքի օրվա առիթով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
01.09.2010
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
31.08.2010
"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը և "Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամը հերթական հաճելի անակընկալը մատուցեցին այս անգամ առաջին դասարան պատրաստվող աշակերտներին:
 Կուսակցություն
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սույն կանոնադրության և կուսակցության ծրագրային դրույթներն ընդունող անձանց անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է (այսուհետ՝ Կուսակցություն):
  • Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի, ինչպես նաև իր ծրագրի հիման վրա:
  • Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող, ինչպես նաև օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:
  • Կուսակցության անվանումն է`
    ա) հայերեն` «Բարգավաճ Հայաստան» Կուսակցություն (հապավումը` ԲՀԿ),
    բ) ռուսերեն` Партия «Процветающая Армения» (հապավումը` ППА),
    գ) անգլերեն` «Prosperous Armenia» Party (հապավումը` PAP):
  • Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը: Այն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույնի յուրաքանչյուր գույնին համապատասխան հայերեն «Բ» և «Հ» տառերի ու կորագծի ուռուցիկ ձգվող համադրություն, որի տակ գրված է «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսը:
  • Կուսակցությունն ունի իր դրոշը, որն իրենից ներկայացնում է լայնության և երկարության չափերի 1:2-ի հարաբերակցությամբ, կենտրոնում` Կուսակցության անվանումով և Կուսակցության խորհրդանշանի պատկերով սպիտակ պաստառ:
  • Կուսակցության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն կանոնադրության բաղկացուցիչ մաս կազմող թիվ 2 հավելվածում:

  • Կուսակցությունն ունի իր անվանումով, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և խորհրդանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:
  • Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թումանյան 21: