Լուրեր և իրադարձություններ

Լուրեր

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
16.05.2012
Ստեղծագործող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ և մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը դարձավ 91 տարեկան:

Հոբելյանի կապակցությամբ մեծանուն երաժիշտին անձամբ այցելեց և շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
 
«Ես ուրախ եմ և հպարտ, որ հայ ազգը ունի Ձեզ նման մեծ մարդ: Անուրանալի է Ձեր ունեցած դերակատարումը հայ երգարվեստի զարգացման գործում: Պետք է մշտապես հիշենք և արժևորենք Ձեր կատարած աշխատանքը: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, որ մենք միասին, Աստծու կամոք, տոնենք Ձեր 100 ամյակը»,- իր շնորհավորական խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:



Վերադառնալ