PROSPEROUS ARMENIA
Բարգավաճ Հայաստան
Լուրեր
08.09.2010
2011-ի նոյեմբերին Երևանում կայանալու է Արևելյան գործընկերության կոնգրեսը, որը նոր ուղենիշեր կբացի Հայաստանի Եվրոպական մերձեցման ճանապարհին:
02.09.2010
Սեպտեմբերի 2-ին «Ազդակ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը:
01.09.2010
Գիտելիքի օրվա առիթով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
01.09.2010
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
31.08.2010
"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը և "Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամը հերթական հաճելի անակընկալը մատուցեցին այս անգամ առաջին դասարան պատրաստվող աշակերտներին:
 Գործունեություն
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՍԻՐԵԼԻ' ԵՐԵՎԱՆՑԻ,

Մայիսի 31-ին մենք առաջին անգամ ընտրելու ենք Երեւանի ավագանի, որն էլ կընտրի Երեւանի քաղաքապետին։ «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է այս ընտրություններին վստահ, որ Երեւանի զարգացման մեր առաջարկած ծրագիրը եւ թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են Երեւանը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երեւանցիների կենցաղը` առավել հարմարավետ։ 

Մենք պետք է ընտրենք քաղաքային այնպիսի իշխանություն, որը կարող է մասնագիտորեն եւ սրտացավ կերպով լուծել քաղաքի խնդիրները, մշտապես լինել բնակչի կողքին։ Քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի երեւանցու շահերի պաշտպանությունը։

Երեւանցին քաղաքային իշխանության հետ պետք է շփվի պարզ, առանց բյուրոկրատական քաշքշուկի, վստահ լինելով, որ քաղաքային իշխանությունն իր գործընկերն է։

Մենք ներկայացնում ենք Երեւանի զարգացման համալիր ծրագիր, որի հիմքում նաեւ ձեզանից ստացված առաջարկություններն ու խորհուրդներն են։

Մեր առաջադրած թեկնածուները փորձառու են, գիտեն քաղաքի խնդիրները, եւ վստահ կարող են պատասխանատվություն ստանձնել դրանք լուծելու համար։

Մենք երաշխավորում ենք, որ վստահելով մեզ՝ մայրաքաղաք Երեւանում կունենանք  առավել պատասխանատու, նաեւ հաշվետու իշխանություն։

Մենք երաշխավորում ենք, որ վստահելով մեզ՝ դուք կունենաք հոգատար, գործունյա եւ բանիմաց քաղաքային իշխանություն։ Միասին, ամենօրյա ջանադիր աշխատանքով մենք կարող ենք մեր սիրելի Երևանը դարձնել առավել բարեկարգ, կանաչապատ, ապրելու եւ աշխատելու համար գրավիչ ու հարմարավետ։

Այսպիսի՜ն ենք ուզում տեսնել մեր քաղաքը։

Մեր խոսքը գործ է։ Վստահե՜ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ պահանջեք գործ։

Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը: 

Միասին շենացնենք մեր Երեւանը։

Միասին կառուցենք բարգավաճ երկիր։