Նորություններ և իրադարձություններ

Լուրեր

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՑ Է»

28.01.2010
Սիրելի հայրենակիցներ,
Հունվարի 28-ը Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության ամենանվիրական տոներից է։ Մեր ժողովուրդն այսօր նշում է Հայոց բանակի կազմավորման 18-ամյակը։ Բանակը մեր ազգի մեծագույն ձեռքբերումներից է, մեր պետականության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման, ստեղծագործ ու խաղաղ գոյակցության միակ երաշխիքը։
Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում։ Հայրենիքին անմնացորդ նվիրված ու մեր պետականության, հայ ազգի երջանիկ ապագայի համար նահատակված հայոց քաջերի սխրագործությունները երբեք չեն մոռացվի։ Գալիք սերունդների մոտ միշտ պետք է վառ պահվի նրանց անմահ հիշատակն ու երիտասարդության մեջ սերմանվի հայրենյաց հողի անձնուրաց պաշտպանի մարտական ոգին:
Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում մեր զինվորներին բարի ծառայություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան

Վերադառնալ