PROSPEROUS ARMENIA
Բարգավաճ Հայաստան
 Նորություններ և իրադարձություններ
Լուրեր

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ
17.07.2010
Հուլիսի 17-ին աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովը: Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ավարտին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և  Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է համաշխարհային մասշտաբի սպորտային համալիրի ստեղծում Սևանի տարածքում: Նախատեսվում է, որ համալիրը որպես մարզաբազա է ծառայելու ոչ միայն հայաստանցի, այլև ԱՊՀ մարզիկների համար:



Կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմանի համագործակցություն, ամրապնդել օլիմպիական շարժումը: Կանցկացվեն համատեղ մրցաշարեր, ուսումնամարզական հավաքներ: Նախատեսվում է նաև համագործակցություն մարզական շարժմանը նպաստող գիտական և տեխնիկական ոլորտներում: Երկու երկրների օլիմպիական կոմիտեների ղեկավարները համաձայնության են եկել կազմակերպելու կոնֆերանսներ, կուրսեր տարբեր մարզաձևերի մարզիկների, մարզիչների և մարզական ղեկավարների համար:


Օր   Ամիս   Տարի