PROSPEROUS ARMENIA
Բարգավաճ Հայաստան
Լուրեր
08.09.2010
2011-ի նոյեմբերին Երևանում կայանալու է Արևելյան գործընկերության կոնգրեսը, որը նոր ուղենիշեր կբացի Հայաստանի Եվրոպական մերձեցման ճանապարհին:
02.09.2010
Սեպտեմբերի 2-ին «Ազդակ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը:
01.09.2010
Գիտելիքի օրվա առիթով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
01.09.2010
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
31.08.2010
"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը և "Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամը հերթական հաճելի անակընկալը մատուցեցին այս անգամ առաջին դասարան պատրաստվող աշակերտներին:
 Կուսակցություն
Ծրագիր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները:

Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում: Երկրի քաղաքական համակարգում «Բարգավաճ Հայաստանն» իր առաքելությունը տեսնում է հենց այդ համատեքստում և հանդես է գալու քաղաքացիական համախմբվածության ու համերաշխության դիրքերից:

«Բարգավաճ Հայաստանը» քաղաքացիական համաձայնության կուսակցություն է: Առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղելու է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը:

Մենք նպաստելու ենք երկրում ժողովրդավարական կարգերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության և ողջամտության վրա: Մերժելով ծայրահեղականությունը, քաղաքական արկածախնդրությունն ու դոգմատիզմը, մենք ձգտելու ենք առարկայական և հիմնավոր կերպով լուծել հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները: Համոզված ենք, որ հասարակության զարգացման կարևորագույն երաշխիքը բարոյական և հոգևոր արժեքային համակարգի առկայությունն է:

Ժողովրդավարությանը և ազատականությանը դավանելու, արժեքային նոր համակարգի ձևավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ազգային և ավանդական արժեքների պահպանության կողմնակից է` արժեքային այդ համակարգում կարևորելով ընտանիքը, եկեղեցին և պետությունը: