PROSPEROUS ARMENIA
Բարգավաճ Հայաստան
Լուրեր
01.02.2010
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 29-ի հրամանագրով Արթուր Բենիամինի Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
28.01.2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ.
20.01.2010
Այսօր «Ազդակ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը
20.01.2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց «2009 թվականի Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքական գործիչ»
12.01.2010
Խորապես ցավակցում եմ Ֆադեյ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին: Նրանց հետ մեկտեղ կիսում եմ այդ անդառնալի վիշտն ու կորստի ցավը
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները:

Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում: Երկրի քաղաքական համակարգում «Բարգավաճ Հայաստանն» իր առաքելությունը տեսնում է հենց այդ համատեքստում և հանդես է գալու քաղաքացիական համախմբվածության ու համերաշխության դիրքերից:

«Բարգավաճ Հայաստանը» քաղաքացիական համաձայնության կուսակցություն է: Առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղելու է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սույն կանոնադրության և կուսակցության ծրագրային դրույթներն ընդունող անձանց անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է (այսուհետ՝ Կուսակցություն):
  • Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի, ինչպես նաև իր ծրագրի հիման վրա:
  • Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող, ինչպես նաև օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:
  • Կուսակցության անվանումն է`
    ա) հայերեն` «Բարգավաճ Հայաստան» Կուսակցություն (հապավումը` ԲՀԿ),
    բ) ռուսերեն` Партия «Процветающая Армения» (հապավումը` ППА),
    գ) անգլերեն` «Prosperous Armenia» Party (հապավումը` PAP):
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը կայացավ 2004 թվականի ապիլի 30-ին, որով էլ սկիզբ դրվեց կուսակցության գործունեությանը:

Կուսակցության հիմնադիրը և նախագահն է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Երկրորդ համագումարը կայացավ 2006 թ. մայիսի 13-ին: Անդրադարձ եղավ կուսակցության երկամյա գործունեությանը, հնչեցին առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին:

Երրորդ արտահերթ համագումարը մեկնարկեց 2007 թ. Փետրվարի 15-ին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի վերջին՝ մեկամյա գործունեությունը դրական գնահատվեց համագումարի կողմից: Արտահերթ համագումարի ընթացքում քննարկվեց կուսակցության քաղաքական խորհրդի զեկույցը, կուսակցության կանոնադրության նոր խմբագրության նախագծի հաստատումը, կուսակցության ղեկավարների ընտրությունը և ԲՀԿ Քաղաքական խորհրդի ընտրությունները:
Հարցում
Այցելո՞ւմ եք արդյոք www.youtube.com/bargavach ԲՀԿ Յութուբ վիդեոալիքը
Այո, վիդեոալիքում տեղադրված նյութերը հետաքրքիր են և օգտակար

Այո, սակայն տեղադրված վիդեոնյութերից ոչ բոլորն են հետաքրքիր կամ օգտակար

Կայցելեի, սակայն ինտերնետ-կապի պատճառով դժվարություններ եմ ունենում

Ոչ

YouTube

Բաժանորդագրվեք armpolitics

Powered by us.groups.yahoo.com
Google Groups
Բաժանորդագրվեք «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Էլ. հասցե
Այցելել այս խումբ