Լուրեր

Հյուսիսից հարավ բոլոր բնակավայրերում մարդիկ նույն խնդիրների մասին են խոսում. Գագիկ Ծառուկյան
05/03/2026
Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով։ Հյուսիսից հարավ բոլոր բնակավայրերում մարդիկ նույն խնդիրների մասին են խոսում․ գյուղացին ամբողջ տարի աշխատում է, բայց հաճախ չի տեսնում իր աշխատանքի արդյունքը։ Սա նշանակում է...
Հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործերով. Գագիկ Ծառուկյան
05/02/2026
Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ։ Սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ եղել են իմ մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը...
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Գագիկ Ծառուկյան
05/01/2026
Ներքին համերաշխության և սոցիալական արդարության թեմայի շրջանակներում ես այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր հարցի մասին և հայտնել իմ և մեր թիմի հստակ դիրքորոշումը։ Հասարակության տարբեր խմբեր զգացմունքային և իրարամերժ կարծիքներ են արտահայտում պաշտոնյաներին և պետական ծառայողներին տրվող...
Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն. Գագիկ Ծառուկյան
05/01/2026
Հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։ Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր...
Աջափնյակ վարչական շրջանում բացվեց հերթական նոր գրասենյակը․ Գագիկ Ծառուկյան
04/30/2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում։ Աջափնյակ վարչական շրջանում բացվեց հերթական նոր գրասենյակը։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են հատկապես քաղաքացիների հետ անմիջական շփումն ապահովելու...
Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել է նախընտրական ծրագիրը
04/29/2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել ենք «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների...
Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան
04/28/2026
Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։ Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ հայտնում վստահություն, որ իրավիճակը...
Ես վերջին շաբաթները շրջում եմ մեր գյուղերով, տարբեր մարզերում։ Ուզում եմ կիսվել իմ տպավորություններով. Գագիկ Ծառուկյան
04/28/2026
1. Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում։ Կան տարիներով կուտակված պրոբլեմներ. ոչ ոք ո´չ փորձում է լուծել, ո´չ խոսել մարդկանց հետ, ո´չ էլ՝ մի լուծում առաջարկել։ 2. Պրոբլեմների 80-90 տոկոսը ճիշտ կառավարման դեպքում շատ կարճ ժամանակում կլուծվի։ Ուղղակի պետք է հասկանալ պրոբլեմը ու ճիշտ լուծումը...
Հայրենիքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ գործով. Գագիկ Ծառուկյան
04/27/2026
Շարունակում ենք այցելությունները Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներում։ Այս հանդիպումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ գրեթե չկա համայնք, որտեղ գյուղատնտեսական խնդիրները առաջնային չլինեն։Բնակիչները բարձրաձայնում են տարբեր մարտահրավերներ՝ ոռոգման ջրի պակասից...
Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը
04/24/2026
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։ Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա...

Pages