Վահե Էնֆիաջյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով

05/16/2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 16-ին Ուսանողների եւ երիտասարդների օրվա կապակցությամբ պարգեւատրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:

Շնորհավորելով Վահե Էնֆիաջյանին պարգեւատրման կապակցությամբ՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ երիտասարդական կառույցների հետ աշխատանքում: