Այսօրվա կոմպրոմիսը ԲՀԿ-ին բավարարում է. Միքայել Մելքումյան

10/19/2016

ԱԺ ԲՀԿ խմբակցությանը բավարարում է Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված վերջին համաձայնությունը՝ անզգուշությամբ սուտ մատնություն կատարած անձանց նկատմամբ մեղմ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: 

ԱԺ ամբիոնից պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն հավատարիմ է համաձայնությանը: 

«Մեր թիրախը, հիմնական թիրախը, եղել է ցուցակների հրապարակումը, տեսախցիկների տեղադրումը... Այն ինչ հնարավոր է, արվել է: Կոմպրոմիսը հնարավորությունների  սահմաններում պետք է լինի: Մենք կարողացանք մեղմացնել այս դրույթը, սա մեզ բավարարում է: Այսօրվա կոմպրոմիսը մեզ բավարարում է»,- ասաց Միքայել Մելքումյանը: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց. «Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ես կիսում եմ Ձեր լավատեսությունը»: 

 

http://www.tert.am/am/news/2016/10/19/melqumyan/2167817