"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների

11/17/2015

Այսօր Ուսանողության միջազգային օրն է, եւ  ավանդույթի համաձայն, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հանձնելով կրթաթոշակներն ու շնորհակալագրերը, նշեց, որ կիրթ, գրագետ, մրցունակ գիտելիքով երիտասարդն է մեր երկրի զարգացման հիմնական ռեսուրսը։ ԲՀԿ նախագահը կարեւորեց  կուսակցության ներսում ներքին ժողովրդավարությամբ առողջ սերնդափոխության խնդիրը, ասելով, որ կենսունակ է այն կուսակցությունը, որը կարողանում է ճիշտ գնահատել  երիտասարդների ներուժը։ ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները հրաշալի հնարավորություն են՝ կուսակցությունների կայացման եւ երիտասարդներին քաղաքական գործընթացներում առավել ակտիվ ներգրավելու համար։

Այսօր երեկոյան ԲՀԿ երիտասարդական կառույցը ուսանողության համար կազմակերպում է  տոնական համերգ։