ԲՀԿ Դիլիջանի ՏԽ նախագահ ընտրվեց Դավիթ Առուստամյանը

11/25/2016

  

 

Նոյեմբերի  25-ին կայացավ ԲՀԿ Դիլիջանի Տարածքային Խորհրդի նիստը: Նիստին ներկա էին ԲՀԿ Աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Թովմասյանը, ԲՀԿ Աջափնյակի խորհրդի անդամ Սասուն Պետրոսյանը:  Նիստի օրակարգում էր ԲՀԿ Դիլիջանի Տարածքային խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի անդամները` որպես ԲՀԿ Դիլիջանի ՏԽ նախագահ  միաձայն ընտրեցին Դավիթ Առուստամյանին:

Շնորհավորում ենք Դավիթ Առուստամյանին և մաղթում բեղուն աշխատանք:

  

ԲՀԿ մամուլի ծառայություն