ԲՀԿ-ն Գյումրիի ընտրություններում դեռ մրցունակ թեկնածու չի գտնում

07/23/2016

Այս պահի դրությամբ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներին մրցունակ թեկնածու դեռ ԲՀԿ-ն չի տեսնում, որ առաջադրի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք դեռ ժամանակ ունենք, ես պարբերաբար հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ, ովքեր հայտ են ներկայացնում առաջադրվելու, այս պահի դրությամբ «Բարգավաճ Հաայստանում» մրցունակ թեկնածու, որը կարող է մրցունակ լինել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուներին, չեմ տեսնում»,-ասել է Նաիրա Զհրաբյանը՝ շեշտելով, որ իրենց համար կարեւրը հաղթանակն է, ոչ թե մասնակցությունը։

Նշենք, որ Գյումրիի  քաղաքապետի ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 2-ին։
 

http://news.am/arm/news/338531.html