ԲՀԿ-ն Գյումրիում կշարունակի ընտրապայքարը՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ

09/22/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ,  Գյումրիում կշարունակի ընտրապայքարը, այս մասին Elq.am-ին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:   «Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային կառույցում ունեցել ենք արտահերթ խորհրդակցություն, որի ընթացքում միաձայն որոշում ենք կայացրել մեր պայքարը շարունակել», – ասաց Վահե Էնֆիաջյանը:   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրգորյանի դին հայտնաբերվել է տան նկուղում: 

http://elq.am/205196.html