ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն կդիմեն Սահմանադրական դատարան. «Ժողովուրդ»

10/20/2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանը նախօրեին մերժեց ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության՝ թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը չեղյալ ճանաչելու մասին բողոքները: Սակայն ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն դեռեւս կարող են ՀՀ ընտրական օրենսգրքի 165 հոդվածի սահմանադրականությունը բողոքարկել ՍԴ, քանի որ այդ նորմի կիրառման արդյունքում նրանք տուժել են. ավագանու անդամի մեկական մանդատ են կորցրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԸՕ համապատասխան նորմը հակասահմանադրական ճանաչելու համար: ՀՎԿ-ից, այսինքն՝ ՕԵԿ-ից եւս հավաստիացրեցին, որ իրենք դիմելու են ՍԴ: Սակայն ամենաուշագրավն այն է, որ եթե անգամ ՍԴ-ն բավարարի դիմումները, եւ ԸՕ այդ նորմը հակասահմանադրական ճանաչի, միեւնույն է՝ դրանից իրավիճակը չի փոխվելու: «Բալասանյան» դաշինքի 17 մանդատները չեն դառնա 15, իսկ ԲՀԿ-ի 8-ը` 9, ՀՎԿ-ի 4-ն էլ` 5»: 

 http://armlur.am/599752/