Նաիրա Զոհրաբյան. Աղավաղված քաղաքական մշակույթը թույլ չի տալիս նոր օմբուդսմեն գտնել

02/01/2016

Հայաստանում աղավաղված քաղաքական մշակույթը թույլ չի տալիս նոր օմբուդսմենի թեկնածու գտնել։ Այս մասին փետրվարի 1-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, ցավոք, եւ՛ իշխանությունը, եւ ՛ ընդդիմությունը կարծում են, որ օմբուդսմենը պետք է «իրենցական» լինի։ Եթե ինչ-որ զեկույցում պարզվում է, որ նա չի սպասարկում իշխանության շահերը, ապա նրան հայտարարում են անպետք եւ անհաջող։ Իսկ եթե ինչ-որ տեղ օբյեկտիվ քննադատում է ընդդիմությանը, ապա անմիջապես նրա դեմ «սրբազան պատերազմ» են հայտարարում։ «Դժվար է գտնել մի մարդու, որն այդ իմաստով կարող է իրոք չեզոք մնալ։ Մենք՝ որպես պատգամավորներ, պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի օմբուդսմենին քավության նոխազի չվերածենք»,- նշել է Զոհրաբյանը։