Չեմ կարծում որ մեր իշխանության համար 4,5 միլիոն եվրոն այդքան մեծ ծանրություն է.Նաիրա Զոհրաբյան

06/29/2016

«Ես դեռեւս հույսս չեմ կորցրել, որ Հայաստանի կառավարությունը այս կարեւոր համաձայնությունը չի վտանգի եւ  պակասող գումարի խնդիրը կլուծի, որը մեր  իշխանության համար այդպիսի մեծ ծանրություն չէ: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը` պատասխանելով հարցին, թե արդյոք վերահսկողական մեխանիզմների իրագործումը վտանգված չէ` հաշվի առնելով, որ 16 միլիոն եվրոյից պակասող 5 միլիոնը դեռեւս չի հաջողվում լուծել:

«Ոչ,  չեմ համարում` վտանգված է, որովհետեւ ես անձամբ խոսել եմ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնյաների հետ եւ հանձնաժողովը լիքը առաջիկայում իր հերթին իր պոզիտիվ կոչով կդիմի դոնոր կազմակերպություններին եւ չեմ կարծում, որ 4,5 միլիոնը, որ պակասում է ամբողջական փաթեթն իրագործելու համար, մենք չենք կարողանա այդ խնդիրը լուծել: Ես դեռեւս հույսս չեմ կորցրել, որ Հայաստանի կառավարությունը այս կարեւոր համաձայնությունը չի վտանգի եւ այդ գումարի խնդիրը, որ չեմ կարծում մեր պետության, իշխանության համար մեծ ծանրություն է, չի լուծի»:

 

http://news.am/arm/news/334519.html