Լուրեր

Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի եւ դատապարտելի է Այսօր ԵԽԽՎ-ում ՝ ՙՄամուլի պատասխանատվության եւ էթիկայի խնդիրները՚ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։ Իր ելույթում պատգամավորը ասել է՝
06/24/2015
Հարգելի գործընկերներ, Ես նախկին լրագրող եմ եւ խնդիրը, որը մենք այսօր քննարկում ենք՝ վստահաբար խիստ արդիական է։ Այո, սրընթաց փոփոխվող մեդիա դաշտում, ինչպես արձանագրել է զեկուցող, մեր գործընկեր Արիեւը, լրատվամիջոցները, ունենալով ֆինանսական լրջագույն խնդիրներ, պրոֆեսիոնալ առումով դառնում են խիստ...
Դատապարտելի է. Վահե Հովհաննիսյանը` Բաղրամյան փողոցի դեպքերի մասին
06/24/2015
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ոստիկանները ֆիզիկական ուժի և ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, բերման ենթարկել 237 մարդու և հարուցել քրեական գործ: Այս կապակցությամբ Zham.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Վահե...
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է ՙստոկհոլմյան սինդրոմով՚ տապառելու մեջ՝
06/23/2015
Հարգելի գործընկերներ, Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ ցանկանում խոսել ադրբեջանական բանտերում գտնվող ադրբեջանցի լրագրողների ու հասարակական գործիչների մասին, որոնց թիվը, ըստ ադրբեջացի իրավապաշտպանների, արդեն անցնում է 80-ը։ Ես չեմ խոսելու նաեւ ադրբեջանցի...
Զոհրաբյան. Հայաստանը լրջորեն պետք է մտածի, թե ինչպես է կարգավորելու ԵԽ հետ իր հարաբերությունները
06/22/2015
Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բավականին ծանրաբեռնված օրակարգ է, հատկապես Հայաստանի պատվիրակության համար. «Հայտնի է, որ վաղը  քննարկվելու է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով...
Խավիարակերներ Ագրամունտ-Իվինսկու զեկույցի իրական գինն ու արժեքը Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է. Ն. Զոհրաբյան
06/20/2015
Tert.am –ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած`«Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների» գործունեությանը վերաբերող զեկույցին անդրադառնալու են ոչ թե Ադրբեջանում մարդու...
Ադրբեջանում այս պահին վիճակը ծայրահեղ է. Նաիրա Զոհրաբյան
06/18/2015
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Բաքվում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ Վ. Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` երկրի նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ...
ՀՀ 300 միլիոն տոննա թափոն կա. ոլորտը ուսումնասիրման կարիք ունի. Միքայել Մելքումյան
06/17/2015
ՓԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ: «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության ընդերքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը ևս բուռն քննարկումների առարկա դարձավ: Պատգամավորներից շատերը  նշեցին,  որ շատ կարևոր է...
ԲՀԿ ներկայացուցիչները այցելել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանություն
06/16/2015
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ եւ քաղաքական խորհրդի անդամներ այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանություն եւ իրենց ցավակցությունը հայտնել Վրաստանում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ վրաց ժողովրդին։ Սգո մատյանում արված գրառման մեջ ԲՀԿ նախագահը նշել է, որ...
ԲՀԿ-ական պատգամավոր. Ջավախքի հայերը Երեւանի փոխարեն թռչում են Թբիլիսիով
06/16/2015
Ջավախքի հայերը նախկինում նախընտրում էին արտասահման թռչել Երեւանով, բայց հիմա նախընտրում են Թբիլիսիով անցչնող չվերթները: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ «Ավիացիայի մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակի քննարկման ժամանակ: «...
Աշխատանքային հանդիպում ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցում
06/13/2015
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանն ու Տիգրան Ստեփանյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Մասիսի տարածաշրջանի 9...

Pages