Համագործակցություն

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր ստեղծման առաջին ամիսներից լուրջ ուշադրություն է դարձրել արտերկրի պետությունների ազդեցիկ քաղաքական ուժերի հետ միջկուսակցական համագործակցություն հաստատելու խնդրին:

2008 թ.-ին Երևանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Համառուսաստանյան «Եդինայա Ռոսիյա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին: Առ այսօր երկու կուսակցությունների միջև համագործակցությունը զարգանում է վերընթաց գծով: Կողմերի պատվիրակությունները մշտապես մասնակցել են միմյանց համագումարներին՝ հյուրի կարգավիճակով: Երկու կուսակցությունների քաղաքական գործիչների մասնակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ կլոր սեղաններ և սեմինարներ Երևանում, Մոսկվայում և Ծաղկաձորում: Միջկուսակցական շփումներ են եղել նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայ–Ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում, որտեղ ներկայացված են երկու կուսակցությունների մի շարք քաղաքական գործիչներ: 2011 թ.-ից համագործակցում են նաև «Եդինայա Ռոսիյա» կուսակցության երիտասարդական կառույցը՝ «Մոլոդայա Գվարդիա» շարժումը և «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության Երիտասարդների Միությունը: Երկու կուսակցությունների երիտասարդական կառույցները համատեղ հանդես են գալիս նախաձեռնություններով, հաճախ են փոխանակում պատվիրակություններ: Երկու երկրների միջև, հասարակական սեկտորի և քաղաքացիական ինստիտուտների հարթության վրա, որակապես նոր ձևաչափի հարաբերությունների հաստատման լավ օրինակ է նաև 2011թ.-ին Հայ-Ռուսական Հասարակական Կազմակերպությունների Միության հիմնադրումը, որի նախագահ ընտրվեց հասարակական-քաղաքական գործիչ «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:   

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունը 2009 թ.-ից համագործակցում է Ուկրաինայի Ռեգիոնների Կուսակցություն հետ: Երկու կուսակցությունների պատվիրակությունները մասնակցել են միմյանց համագումարներին, միջկուսակցական հանդիպումներ են անցկացրել Դոնեցկում, Կիևում և Երևանում և Սպիտակում, որտեղ հրապարակ է անվանակոչված ի պատիվ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ով նշանակալից ավանդ ունի 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շնորհակալ գործում: Միջկուսակցական համագործակցությունը զարգանում է համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա:

Նախորդող տարիներին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի Բուլղարիա այցելության շրջանակներում, Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպումների արդյունքում միջկուսակցական շփումներ են հաստատվել և համագործակցության հիմքեր են դրվել «Քաղաքացիները Հանուն Բուլղարիայի Եվրոպական Զարգացման» (ГЕРБ) կուսակցության հետ նույնպես: 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Խորվաթիայի Հանրապետության նախկին նախագահ Ստեպան Մեսիչի միջև բարեկամական շփումների արդյունքում միջկուսակցական երկխոսություն է ծավալվել «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության և Խորվաթական Ժողովրդական Կուսակցության–Լիբերալ Դեմոկրատների միջև:

2009 թ.-ին համագործակցության ամուր հիմքեր են դրվել ԲՀԿ-ի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության միջև: Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Պեկին, հանդիպումներ է ունեցել ՉԿԿ Կենտրոնական Կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի, կուսակցության և կառավարության ներկայացուցիչների հետ: ԲՀԿ քաղխորհրդի ներկայացուցիչները մասնակցել են ՉԺՀ Սինցզյան Ույգուրյան Ինքնավար Շրջանի մայրաքաղաք Ուռումչիում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին: Պաշտոնական այցով Երևան այցելած պարոն Լի Չանչունի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև ԲՀԿ կենտրոնական գրասենյակ և հյուրընկալվել Գագիկ Ծառուկյանի կողմից: 

Կուսակցությունն ակտիվ համագործակցում է նաև եվրոպական մի շարք պետությունների քաղաքական կուսակցությունների հետ և այդ համագործակցությունը լուրջ հեռանկարներ է բացում ԲՀԿ եվրոպական ինտեգրման քաղաքականության համայնապատկերում։ Գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները ունենում են ակտիվ շփումներ, ինչպես նաև համագործակցում են միջազգային կազմակերպությունների և միջազգային խորհրդաժողովների շրջանակներում: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը եվրոպական տարբեր հեղինակավոր կուսակցությունների հետ: 2014թ․-ի հուլիսի 3-ին կուսակցությունը պաշտոնապես անդամակցեց Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին՝ դառնալով եվրոպական այդ մեծ ընտանիքի լիարժեք անդամը: 
2017 թ.-ի հունիսին Միացյալ Թագավորության Խորհրդարանի Լորդերի պալատի և տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալանանի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Լոնդոնում: Այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատ, որտեղ  նրան առաջինն ընդունել է լորդ  Մարտին Քալանանը, նաև հանդիպումներ է ունեցել  տարբեր պատգամավորների, լորդերի, բարոնուհիներ և բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Սույն թվականի Սեպտեմբերի 21-ից 24-ը Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էին գտնվում Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները՝ տրանսպորտի նախարար, Լորդերի պալատի անդամ Մարտին Քալանանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի և համայնքների պալատի անդամներ, բարոնուհիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Եռօրյա այցի ընթացքում պաշտոնյաները մասնակցել են բազմաթիվ հանդիպումների և քննարկումների, որոնցից ամենամասշտաբայինը եղել է «Պահպանողականություն եւ առաջընթաց» համաժողովը: Դրան զուգահեռ բարձրաստիճան հյուրերը բազմաթիվ այլ հանդիպումների են մասնակցել:

2017 թ.-ի նոյեմբերին Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահԳագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում:ԲՀԿպատվիրակությանը նախ ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնմանհանձնակատար Յոհաննես Հանը: Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ պատգամավորները Եվրախորհրդարանի նիստերիգլխավոր դահլիճում մասնակցել են Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության նիստին, որի ընթացքում ԲՀԿառաջնորդը ծավալուն ելույթ է ունեցել: Դրան հաջորդել են Եվրոպական խորհրդարանի մեկ տասնյակից ավելի բարձրաստիճանպաշտոնյաների հետ հանդիպումները:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով  սույն թվականի դեկտեմբերին Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից ավելի քան 40 կուսակցությունների նախագահներ, պատգամավորներ և 60-ից ավելի պատվիրակներ:Այցի շրջանակներում մասնակցել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի Երևան 2017 համաժողովին, որի կարգախոսն էր՝ Կառուցենք Ավելի Բարգավաճ Աշխարհ:Սա Եվրոպական պառլամենտի ամենազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի երբևէ ունեցած ամենախոշոր համաժողովն է եղել: Միջոցառմանը քննարկվել ենՀայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող քաղաքական և տնտեսական հարցեր: 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Աշխարհի տարբեր երկրների պահպանողական և ռեֆորմիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժերից, խորհրդարանների պատգամավորներից կազմված ներկայացուցչական պատվիրակության անդամներն  ուղղաթիռներով այցելել են Արցախի Հանրապետություն: Մայրաքաղաք Ստեփանակերտում նրանց ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Արցախի Խորհրդարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Արցախ կատարած այցի նպատակն այն է, որ եվրապատգամավորները ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ համոզվեն, որ Արցախն ապրում է սովորական, խաղաղ, առօրյա կյանքով: 

Իր գործընկերների հետ կուսակցությունը փոխանակում է տեղեկատվություն՝ քաղաքական գործունեության և քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման ուղիների վերաբերյալ: