Մարզական դաստիարակությունը ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող,նախաձեռնող և ուժեղ անհատ․Գագիկ Ծառուկյան

07/26/2025

Հայաստանում են կանադահայ ձեռնարկատեր,բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը։ Նրանք այստեղ են կոնկրետ առաքելությամբ՝ ներկայացնելու իրենց համատեղ գիրքը՝ «Մարզվիր և հաջողիր» վերնագրով։ Այս գիրքը կարևոր ուղերձ է կրում՝ ինչպես կարելի է մարզական կարգապահությունը, ուժը, ոգին և նպատակասլացությունը վերածել բիզնես հաջողության։ Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ։ Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ։ Այսպիսի գրքերը պետք է դառնան յուրաքանչյուր երիտասարդի սեղանի գիրքը, որովհետև հաջողության ուղին սկսվում է հենց ինքնադաստիարակությունից և հավատից սեփական ուժերին։