Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
05/13/2026
Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քայլերթի ընթացքում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և այն փոփոխությունների մասին, որոնք պետք է զգալի լինեն յուրաքանչյուրի համար՝ թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի ամենահեռավոր գյուղում։ Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին։ Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ։

