Մրցունակ տնտեսություն և բարենպաստ հարկային միջավայր

05/31/2026

Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել նոր տնտեսական, հարկաբյուջետային, դրամավարկային և արդյունաբերական քաղաքականություն։
- Տնտեսության գործող սպառողական մոդելից անցնել ներդրումային մոդելի և առաջիկա հինգ տարում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 40 տոկոսի։
- Նպատակ դնել՝ առաջիկա հնգամյակում եռապատկել ՀՀ ՀՆԱ-ն,ինչը պետությանը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել անվտանգային, սոցիալական գործառույթները։
Մրցունակ տնտեսության և հարկային ողջամիտ քաղաքականության հասնելու համար անհրաժեշտ է.
☑️10 մարզերում ստեղծել հարկերիցազատված 10 արդյունաբերականգոտիներ,
☑️առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ,
☑️տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներին ազատել շրջանառության հարկից (0 % հարկ),
☑️տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը սահմանել 1 տոկոս,
☑️առևտրային բիզնեսի որոշ տեսակների համար (օրինակ՝ ոսկու շուկայում) սահմանել հաստատագրված հարկեր,
☑️կրկնակի կրճատել գույքահարկի չափը։
Վարկային գերության և բանկային ռեկետի բացառում
✔️Առաջիկա երկու տարիների ընթացքում մինչև երեք միլիոն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային մայր պարտավորությունները պետության կողմից մարել` առաջին տարում մինչև մեկ միլիոն դրամ, երկրորդ տարում` մեկից երեք միլիոն ՀՀ դրամ վարկերի մասով:
✔️Մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ վարկեր ունեցողների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում:
✔️Իրականացնել վարկային տոկոսադրույքների իջեցմանն ուղղված և հիպոթեքային վարկերի մատչելիության ապահովման քաղաքականություն,
✔️Կենտրոնական բանկը պետք է երաշխավորություն ներկայացնի և միջամտություն իրականացնի՝ առևտրային բանկերի կողմից ներգրավվող ավանդների և վարկերի տոկոսների միջև առկա 10-12 տոկոս մարժան իջեցնելով ու հասցնելով մինչև առավելագույնը 3 տոկոսի։