ԲՀԿ-ն չի միանալու «Ոչ»-ի շարժմանը. Միքայել Մելքումյան
09/11/2015

«Մենք արել ենք բազմաթիվ առաջարկություններ և մեր վերջնական կարծիքը կներկայացնենք հոկտեմբերի 5-ին՝ քվեարկության ժամանակ: Մեկ բան ակնհայտ է, որ անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի: Որևէ մեկը չի ասում, թե կուսակցությունների պայքարն անթերի է լինելու, բայց մենք պետք է անցում կատարենք դրան»,- ասաց պատգամավորը:
ԲՀԿ-ի համար սահմանադրական փոփոխություններում ամենամտահոգիչ հարցը մնացել է իշխանության ձևավորման մեխանիզմները, քանի որ, ըստ Մելքումյանի, այն ինչպես ձևավորվում է, հետագայում այդպես էլ շարունակվում է:
«Մեզ համար ամենամտահոգիչը կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու խնդիրն է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: