Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ

01/05/2023
Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Մաղթում եմ, որպեսզի բոլորիս սրտերը լցվեն սուրբծննդյան լույսով ու այս տոնի խորհրդով: Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար:
Թո՛ղ Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլոր քրիստոնյա օջախներում ու ազդարարի սքանչելի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» . . .