Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են

01/19/2026

Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Չի դադարում նաև աշխարհի տարբեր անկյուններից եկող հյուրերի հոսքը։
Այս նախաձեռնությունը՝ որպես ազգային նոր կոնսոլիդացիայի կենտրոն, դարձել է համերաշխության և ներքին հաշտության խորհրդանիշ՝ իր շուրջը միավորելով արդեն իսկ հարյուր հազարավոր մարդկանց Հայաստանից և սփյուռքից։